
Այժմ ընթացող ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետից հետաքրքրվեցին՝ ի՞նչ հանձնարարություն պիտի կատարեր Արթուր Վանեցյանը, որ «հակասում է սպայի արժանապատվությանը»:
«Ես ասում եմ պաշտոնապես՝ չի եղել մի դեպք, երբ նա ասի, որ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ: Ինձ համար հասկանալի չէ՝ ինչի մասին է նա ասում»,- արձագանքեց վարչապետը:
Հարցին, թե իրեն հայտնեի է հրաժարականի պատճառը, Փաշինյանը պատասխանեց.
«Հրաժարականի պատճառն ինձ հայտնի է, ես ասացի, չուզեցի ավելի սուր ձևակերպեմ, փոխադարձ համաձայնության ենք եկել: Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել, որի արդյունքում ինքը դիմում է գրել: Հիմա ԱԱԾ-ն այն ոլորտն է, որ պիտի հրապարակային քննարկե՞նք սա»: