Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահեանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակը։
Կողմերը հայտարարել են բանակցությունները շարունակելու և անհրաժեշտության դեպքում երկկողմ այցեր անցկացնելու հնարավորության մասին։
Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները խիստ լարված են։
Դրանք առավել բորբոքվեցին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան տան վրա այս տարի տեղի ունեցած զինված հարձակումից հետո։
Բաքվում նաև խանդով են վերաբերվում հայ-իրանական սերտացող բարեկամությանը և տարածաշրջանում պետական սահմանների փոփոխության անընդունելության հարցում Թեհրանի կտրուկ դիրքորոշմանը։



