Իմքայլական Նարինե Թուխիկյանը հրաժարվել է պատգ...

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյնաը (Խաչատուրյան) մայիսի 30-ին հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:

Եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնի դիմումը, ԱԺ նախագահը հանդես է կգա հայտարարությամբ, եթե հետ չի վերցնի, արձանագրություն է կազմվելու պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին:

Նկատենք, որ օրերս տեղեկություններ էին շրջանառվում, որ Խաչատրյանը նշանակվելու է նոր կազմավորվող Կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ: