«Իմնեմնիմի» լափակերներն ու ՀՀԿ-ի ներկայացուցի...
Ռուբեն Հակոբյանը գրում է․
«Սերժ Սարգսյանին
Վերջին օրերին ձեր իսկ կողմից ֆինանսավորվող եւ ձեր անձնական ու կուսակցական PR-ով զբաղվող «Իմնեմնիմի» լափակերներն ու ՀՀԿ-ի ներկայացուցիչը նենգ ու ստորագույն զրպարտություններով եւ վիրավորանքներով անդրադառնում են ինչպես ընդդիմադիր դաշտին, քաղաքական գործիչներին, այնպես էլ իմ անձին։ Նպատակն ակնհայտ է՝ պառակտել առանց այդ էլ իր միասնությամբ չփայլող ընդդիմադիր դաշտը, ինչն ուղղակիորեն նշանակում է նպաստել ազգակործան վիժվածքի դիրքերի հետագա ամրապնդմանը։
Համարժեք պատասխանն, անշուշտ, լինելու է եւ չէի ցանկանա, որ այդ թյուրիմացությունների կողմից նախաձեռնած այս ստորությունն ուղղորդվեր ձեր կողմից։
Առայժմ այսքանը»։