
Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․
— Հարցազրույցներից մեկում, կարծեմ 4 տարի առաջ, ասում էիք, որ հիմանական սպառնալիքը Հայաստանի համար տեսնում եք Թուրքիայից։ Այս 4 տարվա ընթացքում այդ սպառնալիքները ավելացե՞լ են, ի՞նչ նոր իրողութուն կա և դեմն առնելու, հաղթահարելու հնարավորւթյուն տեսնո՞ւմ եք։
Հիա աշխարհը միաբևեռից գնում է դեպի բազմաբևեռ։ Եվ այս անցումային շրջանը որոշակի անկայուն դրսևորումներ է ունենալու, և այդ տեսանկյունից ավելի վտանգավոր պահ է նաև Հայաստանի համար, քանի որ սպառնալինքները կան և չեզոքացված չեն։
Ի՞նչ է անում Թուրքիան․ ակնհայտ երևում է, որ Թուրքիայում «օսմանյան երազանքը» նոր զարթոնք է ստանում։ Թուրքիան փորձում է իր առաջնորդությամբ մավորել թրքախոս երկրներին։ Նույնիսկ հիմա խոսում են ընդհանուր ռազմական ուժերի մասին։ Սա սպառնալի՞ք է, թե ոչ․ իհարկե սառնալիք է։ Հիմա այս կոնտեքստի մեջ մենք ավելի պետք է լրջանա՞նք, թե՞ չպետք է վերջապես լրջանանք։ Թուրքիայի սպառնալիքը մեզ վրա մնում է, իրենց նպատակն ակնայտ է, մենք ինչ-որ խորթ մարմին ենք քաղաքական պատեկրի մեջ, որը Թուրքիան այսօր ակնհայտ հետապնդում է։
Բայց հասկանանք՝ Թուրքիային այս տարածաշրջանում ո՞վ կարող է զսպել։ Ինձ անուն տվեք մի երկրի, որն ի վիճակի է այս տարածաշրջանում զսպել Թուրքիային։ Կա Ռուսաստան, որն այս երեք պետություններից՝ Ռուսստան, Թուրքիա, Իրան, ամենից հզորն է իր պոենցյալով։ Եվ առնվազն վերջին մի քանի հարյուր տարում այդպես է եղել։
Խոսքը չի գնում այն մասին, որ մենք արհեստական ձևով փորձենք սրել հարաբերություները Թուրքիայի հետ։ Իհարկե՝ ոչ։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, գտեք մեկ անզգույշ հայտարարություն Թուրքիայի վերաբերյալ։ Ես կարող եմ ասել՝ 2018 թվականից մինչև 2020 թվականը Հայաստանի առաջն դեմքը ինչ կարգի հայտարրություններ էր անում Թուրքիայի դեմ։ Մի հատ հիշեք։ Իմ 10 տարվա ընթացքում ասեք մեկ անզգույշ հայտարարություն Թուրքիայի դեմ։ Հիմա սա պատասխանատվության հարցե է՝ դու այս գործը հասկանո՞ւմ ես և բավարար պատասխանատվություն զգո՞ւմ ես քո արածի համար։
Մենք չպեք է սրենք հարաբերությւոնները Թուրքիայի հետ, պետք է փորձենք ավ հարաբերություններ կռուցել, բայց չպետք է շանտաժի ենթարկվենք։ Շանտաժի չենթարկվելու միակ գործիքը՝ ունենալ այնպիսի գործընկեր, որը զսպելու է Թուրիայի ախորժակը Հայաստանի նկատմամբ։ Պարզ չէ՞ այդքան։ Եթե կա ուրշ երկիր՝ ասեք։ Էլի դեմ չեմ, ման գանք՝ գտնենք այդ երկիրը։
Հարաբերությունները՝ գործընկերային, դաշնակցային, ռազմավարական, պետք է վերականգնել Ռուսաստանի հետ և ներառել Իրանի գործոնը։ Իրանը ևս մեզ համար, իհարկե, բարեկամ երկիր է։ Ոչ միայն նրա համար է բարեկամ, որ հարևան ենք, այլև ընդհանուր շահեր ունենք այստեղ։ Միգուցե պետք է դարձնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություները եռանկյունային՝ նաև գումարել Իրանի կոմպոենտը։
— Հայաստանի իշխանությունը Թուրքիայից վտանգը չեզոքացնելու շատ ուղիղ տարբերակ է առաջարկում․ ասում են՝ ասենք Արարատը մերը չէ, Արագածն է մերը, մի վտանգ չեզոքացավ, ասենք Ցեղասպանության հարցով չենք զվաբաղվում, երկրորդ վտանգը չեզոքացավ, ասենք Արևմտյան Հայաստան գոյություն չունի, մյուս վտանգը չեզոքացավ․․․
Դուք կարծում եք՝ եթե Հայաստանում ինչ-որ մեկը խոսում է Արևմտյան Հայաստանի մասին, դա վտագ է Թուրքիայի համա՞ր։ Ոչ մեկ դա որպես վտանգ չի էլ դիտում։ Ուրիշ վտանգի մասին մտածեք մեզ համար։ Արևմտան Ադրբեջանի վտանգի մասին մտածեք։ Իմ տպավորությամբ, Նիկոլ Փաշինյանն «իրական Հայաստանն» ավելի շատ տեսում է «Արևմտյան Ադրբեջանի» կոնտեքստի մեջ։ Տպավորությունս այդպիսին է։
Դուք կարծում եք՝ ինչ-որ մեկը լուրջ մտածում է, թե Արարատ սարի վրա մենք աչք ունե՞նք։ Մեզ համար դա սիմվոլ է։ Բայց դուք երբևիցէ որևէ ողջամիտ քաղաքական գործչից նախկինում լսե՞լ եք՝ հեսա Արարատը գնանք գրավենք։ Անլուրջ է։ Այն մեզ համար սիմվոլ է, մեր ազգային ինքնության մի մասն է։ Բայց չի նշանակում, թե մենք նման կարգի ծրագրեր ենք ունեցել։ Էդ կարգի ավանտյուրիզմով ոչ ոք չէր տառապում։ Հիմա ինչ անում են այդ տեսանկյունից՝ Արարատը չէ, Արագածն է, ոչ թե անում է Թուրքիայի համար, ինքն անում է հենց մեզ, մեր ներսում մեր ազգային սիմվոլները, մեր ինքնության մաս կազմող պատկերացումները, մեր պատկերացումները մեր մասին, քանդում է։ Թուրքիայի համար չի անում։
Մանրամասն՝ տեսանյութում։