Աննան դարձել է ՔՊ-ի Դոգը. քաղաքացիներին անվան...

Բոլորին կրթել ցանկացող Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, արդեն մի քանի օր է՝ հոգեկան անհավասարակշիռ մարդու տպավորություն է թողնում։ Նա իրեն քննադատող քաղաքացիներին անվանում է ոջիլ, տխմար, համբալ։ Տպավորություն է, որ սրացումն այս կնոջ մոտ այնքան խորն է, որ նա չի կարողանում կառավարել իրեն, և բանը հասել է նրան, որ հրապարակային սպառնում է քաղաքացիներին հայհոյել. «Սիրտս ճմլվեց։ Ես շարունակում եմ առաջարկել եւ հուսալ, որ մեր հանրային խոսքի որակը կփոխվի, մակարդակը հատակից կբարձրանա։ Քանի դեռ այս առաջարկը ծաղրի ու հայհոյանքի է արժանանում, պատասխանը կլինի համարժեք», – գրել է Աննա Հակոբյանը իր էջում։

Իրականում Աննա Հակոբյանը հույզերի ազդեցության տակ չէ, որ ստանձնել է «քֆուրչի դոգի» դերակատարումը։ Իշխանական ընտանիքը, ծանոթանալով վերջին հարցումների արդյունքներին, շատ լավ հասկանում է, որ որքան նվազում է ներքին հանդուրժողականությունը, այնքան մարդիկ ավելի շատ են սկսում ատել իրենց։ Մարդիկ հասկանում են, որ իրենց այսօրվա դժբախտությունների համար մեղավոր չեն նախկինները, իրենց հարևանները, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, մարսեցիները, այլ հենց ՔՊ-ականներն են մեղավոր, հատկապես՝ «Բոնի ու Կլայդի» ընկալում ունեցող Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։

Հիմա իրենց համար փրկություն է կրկին բորբոքել հանրային ատելությունը։ Մարդիկ պետք է իրար հայհոյեն, ատեն իրենց ընդդիմախոսներին։ Իսկ ով կարող է ատելության գեներատոր հանդիսանալ, եթե ոչ Աննա Հակոբյանը՝ Հայաստանի իշխանական երկնակամարի ամենաատելի «աստղը»։ Աննա Հակոբյանը ատելության անսպառ հանք է, ով կարող է տասնյակ սերունդների ապահովել այդ ատելությամբ։

Ուրիշ բացատրություն չկա։