Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել...

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը խորհուրդ է տալիս ֆեյսբուքյան օգտատերերին զանգվածաբար դիմել բողոքարկել Աննա հակոբյանի վերջին գրառումները.

«ՀՀ ժամանակավոր վարչապետի տիկնոջ էջի վերջին 10 գրառումները կոնկրետ անձանց և լրատվամիջոցներին են թիրախավորում, ունեն վիրավորանք պարունակող բովանդակություն, հետևաբար հակասում են Facebook-ի Community Standards-ին (Համայնքի կանոններին), որն ունի բավականին հստակ ձևակերպված քաղաքականություն՝ ոչ կոռեկտ, վիրավորական և ատելություն պարունակող խոսքի (hate speech), բռնության սպառնալիքների և տարբեր տեսակի ոտնձգությունների դեմ։

Facebook-ն արգելում է անհատներին ուղղված անձնական հարձակումները, հատկապես՝

  • սպառնալիքներ, վիրավորանքներ կամ նվաստացնող արտահայտություններ,
  • մարդու ֆիզիկական տեսքի, խելքի կամ վարքի մասին նվաստացնող ձևակերպումներ,
  • հատկապես խստորեն է վերաբերվում անչափահասների նկատմամբ ոտնձգություններին։

Հետևաբար առաջարկում եմ.

  • Զանգվածաբար դիմել բողոքարկման (report) գործիքին (սեղմեք յուրաքանչյուր գրառման կամ մեկնաբանության վրա և ընտրեք “Report”)։

Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը և հեռացնել դրանք, այլապես խախտելու է իր իսկ սահմանած կանոնները և դառնալու երկակի ստանդարտներով շարժվող հարթակ (չնայած զարմանալի չի լինի)։ Ձեր դեմ՝ ձեր գործիքներով, օրենքի տառին համապատասխան»։