«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպ...

Ագային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հավաքված  քաղաքացիների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատգամավորները համաձայնեցին քննարկում ունենալ քաղաքացիների հետ, սակայն առանց լրագրողների ներկայության։

Հանդիպումից հետո քաղաքացիները նշեցին, որ որևէ հստակ պատասխան չեն ստացել, թե երբ ՌԴ-ի հետ սահմանը կբացվի, ընթանում են բանակցություններ։

«Պատգամավորները մեզ ասացին, ովքեր չունեն մնալու տեղ,  ցուցակ հավաքեք և ներկայացրեք Ազգային ժողով՝ ժամանակավոր կացարաններով ապահովելու համար»,- նշեց քաղաքացիներից մեկը, սակայն, միաժամանակ ասաց, որ իրենց պահանջները չեն բավարարվել։