«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայ...

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ԱԺ հայտարարությունների ժամանակ անդրադարձավ արցախա-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածությանը և Ադրբեջանից եկող ռազմատենչ հայտարարություններին՝ Վաշինգտոնում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ.«Այն, որ տարիներ շարունակ Բաքուն փորձել է լարել իրավիճակը հանդիպումներից առաջ, կարծում եմ՝ ոչ մեկի համար նորություն չէ: Այնուհանդերձ ևս մեկ անգամ կուզենայի այս ամբիոնից զգուշացնել պաշտոնական Բաքվին, որ չփորձեն մեզ հետ խոսել սպառնալիքների լեզվով, չփորձեն չհարձակվելը ներկայացնել որպես զիջում, խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ: Եկեք վերադառնանք կառուցողական դաշտ: Այսքանով խաղաղություն եմ մաղթում բոլորիս և բարի ու անփորձանք ծառայություն՝ զինծառայողներին»,-նշեց նա: