Իլհամ Ալիևը հայտնվել է անելանելի վիճակում. Th...

Իլհամ Ալիևը քաջ գիտակցում է, որ իր վարած քաղաքականությունը վնասում է Ադրբեջանի ապագային, բայց նա չի կարողանում փոխել քաղաքականությունը, քանի որ այլևս չի վերահսկում իր երկրի ճակատագիրը։ Այսինքն՝ Ալիևը Ադրբեջանի ինքնիշխանությունը հանձնել է օտար ուժերին՝  երկրում իր սեփական իշխանությունը պահպանելու դիմաց։ Գրում է The Anglo-Kuwaiti-ը։ 

Տարիների ընթացքում Ադրբեջանը աստիճանաբար զիջել է իր ինքնիշխանությունը Թուրքիային, Իսրայելին և Ռուսաստանին։ Եվ մինչ թուրքերն ու հրեաները ավելի ցինիկ կերպով են հայտարարում Ադրբեջանում իրենց ազդեցության չափի մասին, ռուսները գերադասում են դա շատ ավելի հանգիստ կերպով անել:

Շատերը մեղադրում են Թուրքիային 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանին՝ քրիստոնյա հայերի դեմ Լեռնային Ղարաբաղի/Արցախի վիճելի տարածքում ագրեսիվ պատերազմ սկսել դրդելու մեջ,  բայց շատ քչերը գիտեն, թե Ռուսաստանը ինչ դեր խաղաց այս պատերազմը սկսելու գործում՝ պատժելու Հայաստանին արևմտամետ վարչապետ ընտրելու համար և ռուսներին տալով այն հիմնավորումը, որն անհրաժեշտ էր զորք մտցնելու համար Լեռնային Ղարաբաղ: 2020-ին հայերի դեմ Իլհամ Ալիևի սանձազերծած պատերազմն էր, որ թույլ տվեց ռուսական բանակին մտնել Լեռնային Ղարաբաղ։

Քանի որ Իլհամ Ալիևը կախված է Ռուսաստանի, Թուրքիայի և Իսրայելի օգնությունից՝ իրեն իշխանության ղեկին պահելու համար, Ադրբեջանի կառավարությունը ստիպված է պարել բոլոր երեք երկրների հնչյունների ներքո։ Իսրայելցիներին հաճոյանալու համար, որ օգնեցին իրեն մնալ իշխանության ղեկին, Ալիևը ստիպված է թշնամական դիրքորոշում ընդունել Իրանի նկատմամբ։ Ռուսներին և թուրքերին հաճոյանալու համար Ալիևը պետք է շարունակի իր կատաղի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայերի դեմ։
Չնայած և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան ցանկանում են, որ Ալիևը շարունակի թշնամաբար տրամադրվել հայերի նկատմամբ, երկու երկրներն ունեն տարբեր նպատակներ: Մինչ ռուսները Իլհամ Ալիևին օգտագործում են որպես զենք հայերի դեմ՝ Հայաստանը վերադարձնելու Ռուսաստանի ուղեծիր, Թուրքիան երազում է Հայաստանի՝ Ադրբեջանին բռնակցման մասին, ինչը ճանապարհ կհարթի պանթուրքական գերտերության համար, որը ձգվում է Միջերկրական ծովից մինչև չինական Մեծ պատը։

Իլհամ Ալիևը հայտնվել է անելանելի վիճակում. եթե նա շարունակի բավարարել Թուրքիային, Ռուսաստանին ու Իսրայելին՝ իր օտարերկրյա հովանավորներին, ապա Ադրբեջանը կվերածի ավերակների կույտի։ Հրաժարվելու դեպքում կկորցնի նրանց դիվանագիտական ու ֆինանսական աջակցությունը և, ամենայն հավանականությամբ, ժողովրդական ընդվզման արդյունքում կտապալվի սեփական ժողովրդի կողմից։ Երկու դեպքում էլ Ալիևի համար հեշտ ելք չկա։

Այստեղ դասն այն է, որ ցանկացած կառավարիչ, որը հրաժարվում է իր երկրի ինքնիշխանությունից՝ իշխանությունը պահելու համար, վերջիվերջո կկործանի և՛ իրեն, և՛ իր երկիրը: Հաջողակ կառավարիչը նա է, ով իշխանությունը պահպանելու համար ապավինում է ժողովրդի աջակցությանը, այլ ոչ թե հույսը դնում արտաքին աջակցության վրա: