«Իկար» ավիաընկերությունը ՌԴ երեք քաղաքներից Ե...

«Իկար» ավիաընկերությունը (Կրասնոյարսկ, Pegas Fly ապրանքանիշ) Ռուսաստանի երեք քաղաքներից Երեւան կանոնավոր ուղեւորատար չվերթներ կատարելու թույլտվություն է ստացել, հայտնում է «Ինտերֆաքսը՝ հղում կատարելով ՌԴ տրանսպորտի նախարարությանը կից միջգերատեսչական հանձնաժողովի նիստի նյութերին։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալության փաստաթղթերի համաձայն, դեկտեմբերի 16-ին ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ Ստավրոպոլից եւ Ուֆայից, 7 անգամ Սիմֆերոպոլից Երեւան կանոնավոր թռիչքներ կատարելու թույլտվություն է ստացել։ Չվերթների կատարման ժամկետները չեն հստակեցվում։