Նախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով։ «Արմենպրես»–ին այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳ նախարարությունից՝ անդրադառնալով Իջևանի «կրիվոյ» կոչվող տարածքում հնչած պայթյունին։
«Ժամը 13․53–ին հաղորդում է ստացվել, որ Իջևանի «կրիվոյ» կոչվող տարածքում պայթյուն է հնչել՝ ինչի հետևանքով 2 անձ շտապօգնության կողմից տեղափոխվել է հիվանդանոց։
Նախնական վարկածով պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով»,- հայտնում են ՆԳՆ-ից՝ ընդգծելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական ուղարկելու համար։



