Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը հուլիսի 14-ին հայտնել է Բահրեյնում ԱՄՆ զինված ուժերի զենքի պահեստներին, արբանյակային կապի կենտրոնին և բնակելի համալիրին հասցված հարվածների մասին։
«Բահրեյնում իրականացված «Նասր 2» գործողության երկրորդ ալիքի ընթացքում թիրախավորվել են ամերիկյան զորքերի մի քանի զինապահեստներ, արբանյակային կապի կենտրոնը և զինծառայողների բնակելի մասնաշենքը»,- ԻՀՊԿ-ի հայտարարությունը մեջբվերում է «Fars» գործակալության տելեգրամյան ալիքում։
Նշվում է, որ Հորմուզի նեղուցում տեղի ունեցած բախումից հետո ԱՄՆ զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Իրանի հարավային շրջանների ափամերձ գոտիներին և մի քանի ռազմական օբյեկտներին։



