Ի հիշեցում Փաշինյանի՝ իր լուսանկարով ու ստախո...

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի լուսանկարի պատմություն...
Այսօր Դիմադրության իրազեկման երթի ժամանակ Կոմիտաս պողոտայում Իշխան Սաղաթելյանը ելույթով նշեց, որ նիկոլականությունը 2018-ից առաջին իսկ գործողություններից սկսյալ սկսեց սուտ խոստումներ տալ, որոնք իշխանության գալուց հետո որեւէ մեկը չկատարեց։ Դրանցից մեկը շատերը կհիշեն՝ արագաչափերի արգելուման խոստումն էր։ Ի հեշում այդ չկատարված սուտ խոստման, իր լուսանկարով ու ստախոս գրությամբ պաստառը զինակիցներիս օգնությամբ փակցրեցի արագաչափի վրա։ Ոչ թե արագաչափեր փակելու ակցիա էինք անում, այլ հիշեցնում էինք, թե Երեւանի ամեն մի քայլափոխում կարելի է նրա ստերը, չկատարված խոստումները հեշեցնել։ Արգաչափից հետո՝ մետրոյի կայարան, երբ Աջափնյակի կայարանն այդպես էլ չկառուցվեց, բացվեցին, մի քանի ամիս հետո փակվեցին նախագահականի ու ԱԺ դարպասները։ Շարքը կարելի է շարունակել։ Ու շարունակելու ենք հիշեցնել ամեն քայլափոխի։ Բայց ստերը կարելի էր համարել զանցանք, եթե չլինեին ավելի մեծ, ազգակործան հանցանքները, որի համար էլ նրան օր առաջ հեռացումը մեր երկրի ազատագրման համար օդ ու ջրի պես անհարժեշտ է։ Այդ իսկ պատճառով է մեր որեւէ վայրկյան չնահանջող պայքարը։ Արդյունքները՝ շուտով։ Հիմա՝ չենք կանգնում, ընկճվում, ընդլայնում ենք մեր շարքերն ու գնում դեպի հաղթանակ։