Հյուսիսային Կորեայում 4 մարդու են ձերբակալել...

Հյուսիսային Կորեան 4 մարդու է ձերբակալել՝ մեղադրելով նրանց անցյալ շաբաթ ռազմանավի շահագործման հանձնելու ժամանակ տեղի ունեցած վթարի մեջ։ Այս մասին հայտնել է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։

Ձերբակալվածների շարքում է Ռի Հյոն Սոնը՝ Կուսակցության կենտրոնական կոմիտեի ռազմամթերքի արդյունաբերության վարչության փոխտնօրենը, որն, ըստ KCNA-ի «մեծապես պատասխանատու էր լուրջ վթարի համար»։

Իսկ մայիսի 25-ին KCNA-ը հայտնել էր ևս երեք հոգու ձերբակալության մասին։

Մայիսի 21-ին 5000 տոննա տարողությամբ ականակրի շահագործման հանձնելու ժամանակ նավի հետևի հատվածը «վատ հրամանատարության»  և սխալների պատճառով ժամանակից շուտ էր դուրս եկել սահուղուց, բախվել խոչընդոտի, վնասել հատակը և շրջվել։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը տեղի ունեցածն անվանել էր «հանցավոր արարք», որը վնասում է ազգի արժանապատվությունը, և խոստացել էր պատժել բոլոր մեղավորներին։ 

Ըստ CNN-ի ներկայացրած արբանյակային լուսանկարի՝ Հյուսիսային Կորեան ծածկել է կողաշրջված նավը՝ հետաքրքրասեր հայացքներից այն թաքցնելու համար։