Հյուսիսային Կորեան սուզանավից ռազմավարական թև...

 Մարտի 12-ին ԿԺԴՀ-ի կողմից «8.24 Յոնուն» սուզանավից արձակված երկու ռազմավարական թևավոր հրթիռները թռել են 1500 կմ: Թռիչքի ժամանակը կազմել է 7563–7575 վայրկյան: Արձակումն իրականացվել է ստորջրյա դիրքից՝ Արևելակորեական ծոցի ջրատարածքում, որը ողողում է Կորեական թերակղզու արևելյան ափը։

Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Կորեայի ձայնը» ռադիոկայանի տվյալներով՝ հրթիռները խոցել են թիրախ Ճապոնական ծովում: Հրթիռների արձակումն իրականացվել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի Freedom Shield հրամանատարաշտաբային զորավարժություններից, ինչպես նաև Warrior Shield դաշտային զորավարժություններից առաջ:

Զորավարժություններն այսօր մեկնարկում են միաժամանակ և իրենցից ներկայացնում են Foal Eagle ընդգրկուն զորավարժությունների փաստացի վերադարձը: Foal Eagle-ը դադարեցվել Էր 2019 թ.-ին, քանի որ Հարավային Կորեայի նախորդ վարչակազմը ձգտում էր Փհենյանի հետ դիվանագիտության։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները նախազգուշացրել են, որ Սեուլին ու Վաշինգտոնին սպասվում են հակաքայլեր, եթե նրանք իրականացնեն համատեղ զորավարժությունների՝ իրենց լայնամասշտաբ ծրագրերը։