Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստի...

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությանը:

Հրթիռի արձակման մասին հայտնել է Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն։ Ըստ Yonhap-ի՝ Փհենյանի կողմից հրթիռի արձակումը նախորդում է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև լայնամասշտաբ զորավարժություններին, որոնք պետք է սկսվեն հաջորդ շաբաթ: Սեուլի տվյալներով՝ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18:20-ին (Երևանի ժամանակով՝ 13:20-ին) Նամփո քաղաքից:

«Հսկողությունն ու զգոնությունն ուժեղացնելուն զուգահեռ մեր զինվորականները, Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ, պահպանում են լիակատար պատրաստականություն», - ասված է հարավկորեացի զինվորականների  հայտարարության մեջ: