Հյուսիսային Կորեան դեպի արևելք՝ Ճապոնական ծովի ուղղությամբ, անհայտ տեսակի հրթիռ է արձակել, հաղորդում է Yonhap-ը։
Նախորդ արձակումը տեղի էր ունեցել անցած հինգշաբթի, երբ հյուսիսկորեացի զինվորականները դեպի Ճապոնական ծով կարճ հեռահարության հրթիռ էին արձակել։
Հրթիռային արձակումները տեղի են ունեցել այն պահին, երբ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ պետք է սկսեն իրենց կարևոր ամենամյա համատեղ զորավարժությունները, որոնք Հյուսիսային Կորեան կտրուկ դատապարտել է՝ դրանք անվանելով պատերազմի փորձ։



