«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավորների համար արտասահմանյան գործուղումները կարծես դարձել են խորհրդարանական առօրյայի անբաժանելի մասը։ Այս անգամ հերթը ԱՄՆ-ինն է․ ԱԺ-ից հինգ պատգամավոր մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի շրջանակում իրականացվող «Բաց աշխարհ» (Open World) ծրագրին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած գործուղման կարգադրության համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Վաշինգտոն և Մանչեսթեր են գործուղվել հինգ պատգամավոր։ Նրանցից չորսը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են, իսկ մեկը՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր։
Իշխանական ՔՊ-ից ԱՄՆ են մեկնել՝
Թագուհի Ղազարյանը,
Նոնա Հովհաննիսյանը,
Վլադիմիր Խաչատրյանը,
Միքայել Խաչատրյանը։
Ընդդիմությունից՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։
Այսպիսով, պատվիրակության կազմում 4 իշխանական և 1 ընդդիմադիր պատգամավոր է։
Իսկ ի՞նչ է «Բաց աշխարհը»
Open World-ը 10-օրյա մասնագիտական փոխանակման ծրագիր է, որի ընթացքում տարբեր երկրների պատվիրակությունները ծանոթանում են ԱՄՆ կառավարման և օրենսդրական համակարգերին։ Ծրագիրը սկսվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակիցները հանդիպումներ են ունենում Կոնգրեսի անդամների և նրանց աշխատակազմերի հետ, իսկ այնուհետև այցելում են ԱՄՆ տարբեր համայնքներ՝ հանդիպելով իրենց ոլորտի ամերիկյան գործընկերներին։



