Հութիները հայտարարել են Թել Ավիվի Բեն Գուրիոն...

Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա նոր հարձակման մասին՝ օգտագործելով հիպերձայնային հրթիռ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Մայիսի սկզբին հութի ապստամբները հիթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ: Այն պայթել էր օդում, իսկ բեկորներն ընկել էին Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում, ինչի հետևանքով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել էր:

Այս հարձակմանը հաջորդել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հզոր ռազմական պատասխանը Եմենում հութիների օբյեկտներին: