Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրությո...

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հույս ունի, որ Ադրբեջանի հետ բանակցությունները կշարունակվեն։

«Ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար»,-ասաց   նա։