Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է բուժաշխատո...
ԶՊՄԿ-ն շնորհավորում է բոլոր ժամանակներում պահանջված և բարդ մասնագիտության բոլոր ներկայացուցիչներին, մաղթում առողջություն, հաջողություններ և ձեռքբերումներ աշխատանքում, անձնական կյանքում:
Բուժաշխատողները նվիրյալներ են, մասնագիտությանը տրված մարդիկ, ում աշխատանքը երբեք ժամանակացույցով պայմանավորված չէ:
Մեր ընկերությունում օրենքով սահմանված կարգով գործում են բուժկետեր, որտեղ ընդգրկված բուժաշխատողները 24 ժամյա ռեժիմով հետևում են աշխատակիցների առողջության պահպանմանը:
Օրվա Կապակցությամբ ԶՊՄԿ ճաշարանի աշխատակիցներն անակնկալ մատուցեցին առողջապահական ոլորտի իրենց գործընկերներին: