Քիչ առաջ ավարտվեց Գագիկ Ծառուկյանի և ՆԻկոլ Փաշինյանի հանդիպումը: Հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին տեղեկանում ենք Իվետա Տոնոյան ֆեյսբուքյան էջից:
Սպասվելիք արտահերթ ընտրությունների մասին գրառում է արել նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը.«Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:



