Հունգարիայի արտգործնախարաը նորից մեկնել է Ռու...

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման հաջորդ օրը մեկնել է Ռուսաստան։ Ինչպես տեղեկացրել է Index-ը, գրել է «Европейская правда»-ն, այս մասին հայտնի է դարձել նրա պաշտոնական Facebook-ից։

Ուրբաթ առավոտյան Սիյարտոն հրապարակել է համառոտ տեղեկություն այն մասին, որ «էներգամատակարարման անվտանգությունը ազգային անվտանգության հարց է»։ Դրանից հետո նա հրապարակել է մի շարք լուսանկարներ՝ «Սանկտ Պետերբուրգ« մակագրությամբ։ Սիյարտոյի այցի մանրամասներն առայժմ հայտնի չեն։