Հունաստանը փորձել է իջեցնել ՆԱՏՕ-ի առաքելությ...

Հունաստանի ՌՕՈւ-ն փորձել է գրավել թուրքական ծովային պարեկային ինքնաթիռը, որը ՆԱՏՕ-ի գործողության շրջանակում առաջադրանք էր կատարում, տեղեկացրել է «Anadolu» գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրներին։

Նշվել է, որ Հունաստանն ակտիվացրել է ագրեսիվ վարքն Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրածովում, Թուրքիայի օդային տարածքի եւ տարածքային ջրերի խախտումների թիվն ավելացել է՝ անցած տարվա 1 123-ից այս տարվա ութ ամիսներին հասնելով 1 616-ի։ Օգոստոսի 15-ից գրանցվել է 14 միջադեպ, որոնց ժամանակ հույն օդաչուները հետեւել են պարեկում իրականացնող թուրքական ինքնաթիռներին։

Գործակալության տվյալներով՝ վերջին նման դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին Հռոդոս կղզում։

«Հունական ՌՕՈւ-ն փորձել է գրավել թուրքական ծովային պարեկող ինքնաթիռը, որը Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի «Ծովային պահակ» (Sea Guardian) առաքելության շրջանակում անվտանգության ապահովման առաջադրանք էր կատարում։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում  ընդգծել են, որ ինքնաթիռը զինված չէր։ Հունական կողմի գործողություններին համարժեք պատասխան է տրվել, տեղեկացրել են գերատեսչությունում»,- նշվել է հաղորդագրությունում։

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն վատացել են տարածքային վեճերի պատճառով։ Երկու երկրները չեն կարողանում համաձայնեցնել ծովային գոտիները։