Հուլիսին Արցախի հետ կապի՝ ռոումինգի թվերը շատ...

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին անդրադարձել է նաև Արցախի հետ կապի՝ ռոումինգի բարձր սակագնի խնդրին և դրա վերացման հնարավորություններին:

Նախարարի խոսքով` արդեն կան շոշափելի փոփոխություններ: Ըստ նրա` Արցախի հետ ռոումինգի սակագների իջեցումը՝ նվազումը կազմել է 11-44 տոկոս:

«Հուլիսին այդ թվերը շատ կիջնեն, հիմա բանակցում ենք: Արցախի կառավարությունը մենաշնորհի արտոնություն է տվել մեկ օպերատորի, և 2020 թվականին կվերջանա այդ պայմանավորվածության ժամկետը»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Նախարարի պարզաբանմամբ` այդ հարցը լուծելու համար կան տնտեսական և քաղաքական խոչընդոտներ: Իրենք տնտեսական խոչընդոտը լուծելու ճանապարհին են, իսկ քաղաքականի մասին Արշակյանը խոսել չցանկացավ: