Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունմ...

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից  կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը՝ տեղեկացնելով, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը և կերկարի սպասելաժամանակը։

«Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները  կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։

Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։