Հրդեհ Մխչյան գյուղում

Փետրվարի 28-ին, ժամը 07:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Կասյան փողոցում այրվում է մեկ հարկանի տան տանիք:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:35-ին, մարվել՝ 09:31-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ։