Հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում․ հայտարարվ...

Հոկտեմբերի 19-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։