Այսօր՝ նոյեմբերի 26-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցում՝ թիվ 22 հասցեում, այրվում է տուն և կից տան ամառային խոհանոցը, հաղորդում է Shamshyan.com-ը։
Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2, թիվ 11-րդ և 12-րդ հրեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են տան բնակիչներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է նաև, որ հրդեհը գազի հետ կապ չունի:



