Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրին...

Ընդառաջ գնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված հայտարարությանը, որտեղ ասված է, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված որոշումը բոլոր համայնքներում պետք է կիրառվի, Ախուրյան համայնքի ավագանու այսօրվա նիստում հայտարարել եմ, որ հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց: Այս մասին իր էջում գրել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը:

«Առաջնահերթը հանրային շահն է»,- հավելել է նա: