Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով,...

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատարանը մեղավոր ճանաչեց 2 դրվագով և նրան ազատեց քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

«Դատարանը վճռեց ամբաստանյալ Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչել երկու դրվագո և նրան ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն 2019-ին անցած լինելու պատճառաբանությամբ»,- դատավճիռը հրապարակեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Հրայր Թովմասյանից դատարանը բռնագանձեց 5 մլն 203 հազար դրամ, որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:

Նշենք, որ պաշտպանական իր ճառում Թովմասյանը նշել էր՝ պետության կյանքի համար կարևոր է տեսնել այն, ինչ մնացածը չեն տեսնում։ Ես դատարանի առաջ կանգնել եմ միայն նրա համար, որ ես համարձակություն եմ ունեցել այդ փուլում բարձրաձայնել այն, ինչը որ մնացածը չէին տեսնում։

«Ես հրապարակային չեմ ասի,թե ինչի համար եմ այստեղ, իմ ընկերները գիտեն։ Ինձ դատում են հենց դա տեսնելու համար։ Մարդկության պատմությունը լի է նման բաներով, երբ մարդը տեսել է նման բաներ, մտածել է այլ կերպ, ասել է այդ մասին և դրա համար դատվել է»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: