Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թվոմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն չի կարող լինել, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ՍԴ նախագահին փոխելու խնդիր է դրված․
«Ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ վարչապետը, ո՛չ այս կամ այն կուսակցությունն այդպիսի լիազորությունենրով օժտված չէ»։
ՍԴ-ում ստեղծված վիճակի հանգուցալուծման մեջ, ըստ Միրզոյանի, մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանը:
«Այստեղ իր ունեցած ավանդն իսկապես կարող է անգնահատելի լինել, և ես մեծ հույս, ակնկալիք ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում», - ասաց նա:
ԱԺ նախագահը նաև նշեց՝ եթե Հրայր Թովմասյանը հայտարարի, որ հեռանում է, ըստ ամենայնի, ճգնաժամը չի հանգուցալուծվի, որովհետև Հրայր Թովմասյանի անձով չէ պայմանավորված ճգնաժամը:



