Հրապարակվել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ...

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 5-ին հրապարակել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ընդդեմ ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով որոշում. դատարանը որոշել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի մերժել:

Հիշեցնենք՝ հայցվոր Իոաննիսյանը ներկայացրել էր իր պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի համար 300.000 ՀՀ դրամի փոխհատուցման պահանջ։

Նշենք, որ  Իոաննիսյանի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը հայտնել է, որ Նարեկ Մալյանը 2019 թ. հունվարի 7-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հրապարակայնորեն վիրավորական խոսքեր է արտահայտել Իոաննիսյանի հասցեին՝  անվանելով  ստախոս։

Պատասխանողը խնդրել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չլինելու հիմքով: