ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանեց դատարանի որոշումը եւ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի նկատմամբ կիրառեց գրավ: Այս մասին «Հրապարակ»-ին ասաց փաստաբան Լեւոն Սահակյանը։
Նա նշեց, որ գրավի չափը 4 միլիոն դրամ է։
Լոռեցյանը կալանավորվել է 2018-ի դեկտեմբերի 7-ին: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում



