Չգիտեմ, զանգեք, իրենցից հարցրեք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, COP-17–ի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչու COP17–ին Ադրբեջանից ներկայացուցիչ չի եկել։
«Նոր որևէ բան չկա, որը կարող է որպես լարվածություն մեկնաբանվել, որը հիմք կտա գալու կամ չգալու։ Մեր հրավերը եղել է։ Իմիջիայլոց, կոնրետ COP–17-ը ՄԱԿ-ի միջոցառում է, հետևաբար, հրավիրել, չհրավիրելն էլ շատ ֆորմալ է, իրենք ՄԱԿ-ի լիիրավ անդամ են և սա նաև իրենց միջոցառումն է, ուստի կարող էին հանգիստ գալ»«–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Իրանից պարբերաբար մտահոգություններ են հնչում ԹՐԻՓՓ նախագծի շուրջ, Արարատ Միրզոյանն ասաց. «Այն մեկնաբանությունները, այն, թող թույլ տրվի ասել՝ սոուսը, որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները ԹՐԻՓՓ–ի շուրջ, հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, եթե չասեմ էականորեն հեռու են իրականությունից, կարող եմ ասել՝ էականորեն ուռճացված են։ Իրանական կողմում անշուշտ կան հարցեր, այդ հարցերին պատասխանները տրվել են, իրանական կողմը իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է։
Օրինակ, իրանական կողմը ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն ԹՐԻՓՓ–ի երկայնքով: Չի լինելու, մարդիկ հարցնում են, մենք էլ ասում ենք՝ չի լինելու։ Թղթերը այդ մասին են վկայում, իրականությունը այդ մասին է վկայում: Այսինքն նորմալ է, որ իրենք այդ հարցը ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք։ Իենք էլ ասում են՝ դե եթե չի լինելու, իրենք էլ այդ երկաթուղային ցանցը կարողալու են օգտագործել, շատ լավ»։
Հիշեցմանը, որ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը կարո ղ է ապակայունացնել տարածաշրջանը, ԱԳՄԱ նախարարն ասաց. «Ես էլ կարող եմ նույն բանը իմ անունից ասել։ Դուք ի՞նչ գիտեք՝ ես ինչ նկատի ունեմ, կամ դուք ինչ գիտեք՝ Իրանն ինչ նկատի ունի։ Ընդհանրապես, կարծում եմ՝ դասագրքային ճշմարտություն է, որ երրորդ կողմի զինված ներկայությունը մեկ այլ տեղ երկուսի հարաբերություններում միայն բարդացնելու է այն երկուսի կյանքը։ Դա դասագրքային ճշմարտություն է»։



