Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը լրագրողներին պատմել է, թե ինչի մասին է խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Սիմոնյանն Ալիևին ասել է, որ նրա հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում։
«Ասել եմ՝ պարոն նախագահ, երբ խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև Դուք։ Լսեց ուղղակի, ասաց՝ բարի, չգիտեմ՝ ընդունե՞ց, թե՞ չընդունեց»,-հայտնել է Սիմոնյանը։



