Հրանտ Դինքին սպանողին նոր մեղադրանք է առաջադր...

Հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախաձեռնող Օգյուն Սամասթին նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Anadolu-ն։

Թուրքական դատախազությունը նրա համար  7,5-ից 12 տարվա ազատազրկում է պահանջել «առանց անդամ լինելու, զինված ահաբեկչական կազմակերպության անունից հանցանք կատարելու» մեղադրանքով։

Ավելի վաղ Սամասթը  պայմանական վաղաժամկետ կարգով ազատ էր արձակվել։