Ամերիկյան Տեխաս նահանգի Լայքվուդ քաղաքի եկեղեցում անհայտ անձինք կրակոցներ են արձակել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Լայկվուդ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Դեպքի վայրում են իրավապահ մարմինները»,-ասվում է եկեղեցու հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ պարզվել է, որ կրակոցների հեղինակը կին է, որը վերացվել է իրավապահ մարմինների կողմից։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 4-ամյա երեխա, ով այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հավելել է շրջանի ոստիկանապետ Թրոյ Ֆինները։
Երեխայից բացի վիրավորվել է նաեւ 57-ամյա մի տղամարդ։



