ՀՔԾ պետի տեղակալ է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մուշեղ Բաբայանին Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Մուշեղ Բաբայանին նշանակել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ»,– ասվում է վարչապետի որոշման մեջ: