ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կիրականացվի ա...

Նոյեմբերի 22-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը կիրականացվի առկա ձևաչափով։  Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ-ից:

Միևնույն ժամանակ հայտնում են, որ որոշ դասընթացների դասավանդումը նոյեմբերի 22-26-ը կշարունակվի իրականացվել հեռավար՝ հաստատված դասացուցակների որոշ փոփոխություններով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էին համալսարանից, որ կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը: