«Քննարկվում է կառավարության 2026 թվականի «5 տարին՝ 6 ամսում» վերնագրով բյուջեի նախագիծը, որը նրեկայացնելիս կառավարությունն առաջ է քաշում «6 ամիս դեռ կա, կանենք էլի», «Հորս արև՝ բոլոր չարածներն անելու ենք» կարգախոսները»,-2026 թ. բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Նա նշեց, որ բյուջեի նախագիծը ներկայացնում են կառավարության ներկայացուցիչների այն նույն խումբեը, ովքեր իրենց խոստովանմամբ՝ առաջին դասարանում 7 տարի մնացած տգեների խումբ էին, ովքեր խոստովանել եին, որ 4.5 տարի խոստացածները չեն կատարել, բայց դեռ 6 ամիս կա, կկատարեն։ «Մենակ չասացիք՝ երկրորդ դասարանա փոխադրված կա, թե ոչ»,- հարցրեց Կյուրեղյանը Նշելով որ, գործաղ իշխանությունները ՏԻՄ ընտրություններում դիմում է ռեպրեսիաների և վարչական ռեսուրսների կիրառմանը՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Հոկտեմեբրի 26-ին 1-ին ալիքի եթերում տեղի ունեցած բանավեճի ընթացքում ՔՊ կուսակցության թեկնածու, Վաղարշապատի համայնքի ղեկավարի ԺՊ Արգիշտի Մեխակյանը հայտարարեց, որ վերջին երկու ամսում համայնքը հրատապ ծրագրերով կառավարությունից կես միլիարդ դրամից ավել գումար է ստացել, հիմա սա ինչ է, եթե ոչ վարչական ռեսուրսի չարաշահում՝ ՏԻՄ ընտորւթյունների ընտրողների համակրանքը դեպի ՔՊ-ուղղելու նպատակով»։ Կյուրեղյանը նաև հայտարարեց, որ կառավարությունը չի կատարել իր ոչ մի խոստում՝ բերելով դպրոցների օրինակը և նշելով որ իր հարցման ի պատասխան կառավարությունից հայտնել են, 2024 թվականի դեկտեմբերին կառուցված է եղել 37 ուսումնական հաստատություն,, իսկ 2025 թվականի փետրվարին պաշտոնապես պատասխանել են, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են 45 ուսումնական հաստատությունում և 2025 թվականի ավարտին կավարտվեն ևս 65 դպրոցի շիանարարական աշխատանքները։ «ՔՊ-ականներդ օրենքով ընդունել եք, որ 2024 թվականին պետք է 185 դրպոց պատրաստ լիներ, իսկ մինչև 2026 թ-ի ավարտին՝ 300 դպորց, հիմա էլ ասում եք թե 2026 թվականի հունիսին կավարտեն դպրոցները... 6 ամսում 241 դպորց պետք է կառուցեք, լուրջ եք ասում... Թե դուք էլ եք համողված, որ չեք վերընտրվելու, դե խոստում է տվել ենք, չեն կատարի, կգնանք»,-ասաց Կյուրեղյանը։



