Նավթը հոսում է ինչպես երբեք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի հիասքանչ հզորության շնորհիվ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հատուկ շնորհակալություն պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնին և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Քուպերին։ Նրանց և աշխարհի ամենահզոր զինված ուժերի բոլոր անդամների շնորհիվ Հորմուզի նեղուցը բաց է ԱՄԵՆ տեսակ նավագնացության համար, բացի Իրանից, և դա նրանց ստահոդ, դաժան ու չարամիտ ղեկավարության պատճառով է, որը նրանց տանում է դեպի ԼԻԱԿԱՏԱՐ ԿՈՐԾԱՆՄԱՆ ուղի։
Ուստի մենք ԼԻԱԿԱՏԱՐ շրջափակում կմտցնենք, բայց միայն այն նավերի համար, որոնք ուղևորվում են դեպի իրանական նավահանգիստներ ու դրանցից դուրս, կամ փոխադրում են որևէ բան՝ կապված իրանական բեռների հետ։
Հիմնվելով Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ ունեցած չափազանց արդյունավետ բանակցությունների վրա՝ ես որոշեցի ԱՄՆ 20%-անոց փոխհատուցման վճարը փոխարինել առևտրային և ներդրումային համաձայնագրերով, որոնք Պարսից ծոցի տարբեր պետություններ կկնքեն Միացյալ Նահանգների հետ։
Այս ներդրումները կլինեն ՀՍԿԱՅԱԿԱՆ, բայց միևնույն ժամանակ չափազանց շահավետ նրանց և նրանց ապագայի համար։ Ինչպես բոլորին հայտնի է, մենք Միացյալ Նահանգներում ներդրել ենք պատմության մեջ խոշորագույն դոլարային միջոցները, սակայն այս նոր ներդրումներն էլ ավելի կմեծացնեն այդ թիվը, և մենք կտեսնենք, թե ինչպես են գործարանները, ձեռնարկություններն ու սարքավորումները ռեկորդային քանակությամբ մուտք գործում ԱՄՆ, ինչը միլիոնավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր կստեղծի Ամերիկայում։
Ամերիկան կրկին հաղթում է, հաղթում է ինչպես երբեք նախկինում։
Այն օրերը, երբ Իրանը հարյուր հազարավոր մարդկանց էր սպանում, այդ թվում՝ 52 հազար ցուցարարների, ավարտվել են, և, որ ամենակարևորն է, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- նշել է Թրամփը։



