
Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Հայաստանի Հանրապետությունում ցանկացած օրինախախտ պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը, վարչապետ թե բժիշկ, նախարար թե հավաքարար։
Մեր առաջնորդներն իրենց ապրելակերպով, վարվեցողությամբ, խոսելաձևով պետք է լինեն օրինակ հանրության համար։ Իսկ ի՞նչի օրինակ է հանդիսանում օրինազանց նախարարը։
Ս.թ. հուլիսի 14-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ իր մեքենայի ռեգիստրատորից, որին կից կատարել է գրառում։
Տեսանյութում հստակ երևում է, որ Արսեն Թորոսյանը կոպիտ կերպով խախտում է երթևեկության կանոները` մի քանի անգամ առաջ անցնելով` ստեղծելով վթարային իրավիճակներ։
Պատճառաբանումը, որ օրինախախտումներն իրականացվել են բացառապես ոստիկանությանը տեղյակ պահելու ու մի քանի վարորդի տուգանային հրապարակ տանելու նկատառումներով, արժանի են բացասական գնահատականի։
Ոստիկանությանը ցանկացած իրավիճակի մասին կարելի է տեղեկացնել 1-02 հեռախոսահամարով` առանց որևէ օրինախախտման։
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի ուշադրությունն են հրավիրում Արսեն Թորոսյանի կողմից թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտման վրա. երթևեկ հանդիպակաց ուղղությամբ` վթարային իրավիճակներ ստեղծելով։
Հորդորում եմ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը օրենքի ողջ խստությամբ տուգանել Արսեն Թորոսյանին և նրան զրկել վարորդական իրավունքից, այն հիմքով, որ նա առանց հատուկ լուսաձայնային ազդանշանի մեքենայով իրականարել է ճանապարհային երթևեկության կոպտագույն և բազմակի խախտումներ։
Հ.Գ. Երբեմն համաձայնվում եմ պաշտոնյաների այն հայտարությունների հետ, որ «բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»։
Հ.Հ.Գ. Հայաստանի առողջապահական համակարգը կոլապսի տանող անձն աչքի է ընկնում «գործ տալու» նուրբ ու անթաքույց հմտություններով։