Հոկտեմբերի 3-ին Պուտինն ու Ալիևը կհանդիպեն

Սոչիում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային համաժողովի շրջանակում կհանդիպեն Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը:

Լրատվամիջոցները գրում են, որ այս հանդիպման մեջ ինտրիգայինն այն է, որ դրանից ընդամենը երկու օր առաջ Պուտինը եղել է Երևանում՝ մասնակցելով ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, և երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի միջև: