
Հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիին սպասում ենք Երևանում, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պայմանավորվածությունների իրագործումը որոշակիորոն կապած է Իրանի շուրջ առկա աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ Կոնկրետ պատժամիջոցներ են գործում, որոնք որոշակի խոչընդոտներ են ստեղծում։ Այս ընթացքում մի քանի փոխադարձ այցելություններ են եղել։ Մենք աշխատում ենք մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ», - ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ որոշակի պայմանավորվածություններ արդեն իսկ կյանքի են կոչվել, որոշներն էլ կյանքի կոչվելու փուլում են։