Հնդկաստանը քննարկում է Ուկրաինայի վերաբերյալ...

Հնդկաստանը մասնակցում է Ուկրաինայի կարգավորման բանակցություններին մի քանի կարեւոր գործընկերների եւ ղեկավարների հետ միասին։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին տեղեկացրել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Վիքրամ Միսրին։

Միսրին չի նշել նրանց անունները, ում հետ վարվում են բանակցությունները։ «Ինչ վերաբերում է Հնդկաստանի խաղաղարար դերին եւ նրան, թե արդյոք մենք ի վիճակի ենք [Ուկրաինայի վերաբերյալ] խաղաղության բանաձեւ առաջարկել կամ մեր երկկողմ գործընկերների հետ, կամ բազմակողմ պլատֆորմով, եւ արդյոք մենք կաշխատենք խաղաղության առաջարկի ուղղությամբ. ներկա պահին մենք մասնակցում ենք մի շարք բանակցությունների մի քանի կարեւոր գործընկերների եւ ղեկավարների հետ»,- ասել է Միսրին։

«Այդ բանակցությունները շարունակվում են, եւ մենք հարկ եղած ժամանակ կտեղեկացնենք ձեզ արդյունքների մասին։ Ներկայում մենք փոխգործակցում ենք մեր զրուցակիցների հետ այդ շատ կարեոր հարցերի շուրջ»,- ավելացրել է Հնդկաստանի փոխարտգործնախարարը։

Նա նշել է, որ «մշակվում են կոնկրետ հանդիպումների պլաններ ղեկավարների հետ» սեպտեմբերի 21-23-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում։ Այնտեղ Հնդկաստանի կառավարույթան ղեկավարը կմասնակցի Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD) ղեկավարների հանդիպմանը եւ ՄԱԿ Ապագայի գագաթաժողովին։