Հնդկաստանը պետք է որոշի՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին,...

Հնդկաստանը՝ որպես ԱՄՆ-ի ամենամոտ գործընկերներից մեկը, որի հետ հարաբերությունները ինտենսիվ զարգանում են, պետք է որոշի՝ միանա՞լ ՆԱՏՕ+ խմբին, թե՞ ոչ, ասել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Էրիկ Գարսետին հնդկական WION հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Հնդկաստանը, իհարկե, ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվի, ո՛ր քայլը կլինի խելամիտ։ Բայց մի բան հաստատ գիտեմ. լինի դա QUAD-ը (քառակողմ ռազմավարական երկխոսություն Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի անվտանգության վերաբերյալ), թե Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, մենք սերտորեն փոխկապակցված ենք»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

ՆԱՏՕ +-ը, որին անդամակցելու հրավեր է ստացել Հնսկաստանը, բացի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ներառում է Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Իսրայելը: