
Միջուկային շանտաժն այլևս չի ազդի երկրի անվտանգության ապահովման ոլորտում Հնդկաստանի որոշումների վրա։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Հնդկաստանի անկախության օրվա կապակցությամբ իր ելույթում։
«Հնդկաստանը որոշել է, որ միջուկային շանտաժ չի հանդուրժի։ Միջուկային շանտաժը շարունակվում է արդեն երկար ժամանակ, բայց հիմա մենք դա չենք հանդուրժի», - ասել է նա։ «Մենք որոշել ենք, որ ահաբեկիչներին և նրանց ընկերներին չենք խնայի և նրանց հետ կվարվենք նույն կերպ։ Մենք չենք տրվի միջուկային ճնշմանը», - հավելել է Մոդին։
Անդրադառնալով Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը և ի պատասխան դրան՝ երկրի կողմից իրականացված «Սինդուր» գործողությանը՝ Հնդկաստանի վարչապետը նշել է, որ իշխանությունները զինված ուժերին գործողությունների լիակատար ազատություն են տվել։ «Նրանք են որոշում ռազմավարությունը, նպատակը և ժամանակը։ Մեր զորքերն արել են այն, ինչ տասնամյակներ շարունակ ոչ ոք չէր արել։ Մենք հարյուրավոր կիլոմետրեր ներթափանցել ենք թշնամու տարածքի խորքը և հողին հավասարեցրել ահաբեկիչների շտաբ-բնակարանը», - նշել է նա։