Հնդկաստանի առափնյա պահպանության ծառայության նավերն Անդամանյան ծովում ռազմածովային ուժերի հետ համատեղ գործողության ընթացքում կալանել են մոտ 5 տոննա թմրանյութ տեղափոխող նավ: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հնդկաստանի առափնյա պահպանության ծառայությունն Անդամանյան ծովի ջրերում առգրավել է շուրջ հինգ տոննա քաշով թմրանյութերի խմբաքանակ ձկնորսական նավից: Դա, հնարավոր է, թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակն է, որը երբևէ առգրավվել է երկրի ուժային կառույցի կողմից», - հայտարարել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։
Թմրանյութերով նավի կալանումը տեղի է ունեցել տարածքային ջրերում առափնյա պահպանության ծառայության և ռազմածովային ուժերի՝ թմրանյութերի մաքսանենգության կանխման Sagar Manthar կոդային ծածկանունով համատեղ գործողության ընթացքում, հետախուզական տվյալների հիման վրա:
Ավելի վաղ հանրապետության արևմտյան Գուջարաթի նահանգի ափերի մոտ ուժայինները կալանել էին նավ՝ 700 կգ մետամֆետամինով. ձերբակալվել էր Իրանի ութ քաղաքացի։
Ըստ ANI գործակալության տվյալների՝ ավելի վաղ նմանատիպ ծովային գործողությունները հանգեցրել են մոտ 3 500 կգ զանազան թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առգրավման, ինչպես նաև Իրանի 11 և Պակիստանի 14 քաղաքացիների ձերբակալությունների: